Ավելին 3 ամիս առաջ - 11:41 03-08-2026

Էլեոնորա Էքսերջյանը Հայաստանին նվիրված երկու ֆիլմում է նկարահանվել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Վերջերս հայտնի դարձավ, որ հայկական ծագումով նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանը կամուսնանա Սեմյուել Չատոյի հետ, ով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու քրոջ՝ փոխարքայադուստր Մարգարետի թոռն է։

Սակայն Էլեոնորային Հայաստանի հետ կապում է ոչ միայն նրա արմատները։
Առաջին անգամ Էքսերջյանն իր պատմական հայրենիք է այցելել 2022 թվականին։

Ուղևորությունից ստացած տպավորություններն ընկած են նրա «Երևակայական բնապատկերներ» ֆիլմի հիմքում, որը թողարկվել է 2024 թվականին։

Ֆիլմը պատմում է Հայաստանի հետ նկարչուհու առաջին ծանոթության մասին՝ մի երկրի, որը նա երկար տարիներ պատկերացրել էր միայն ընտանեկան պատմություններից։

2025 թվականի գարնանը Էլեոնորան կրկին ժամանել է Հայաստան և նկարահանել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում։

Կինոնկարը համադրում է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում նկարահանված կադրերը՝ ուսումնասիրելով մշակութային հիշողության, բնապատկերի, ճարտարապետության դերը և մարդու կապն իր պատմական հայրենիքի հետ։

2026 թվականի ամռանը ֆիլմը ներկայացվել է Լոնդոնի Messums London պատկերասրահում՝ նկարչուհու անհատական ցուցահանդեսի շրջանակներում, որը նվիրված էր հայրենիքի և ինքնության թեմային՝ հայկական սփյուռքի տեսանկյունից։

Էլեոնորա Էքսերջյանը հայրական կողմով հայկական արմատներ ունի։ Նրա պապը՝ գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանը, պատկանել է Օսմանյան կայսրության հայ ազնվականությանը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին