Ներքին 3 շաբաթ առաջ - 11:35 03-08-2026

Մենք քաղաքականության մեջ նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ. Կարապետյան

Կան կառուցողական մոտեցումներ, որոնց մասին պետք է մտածենք, տեսնենք` որքանով են դրանք ազնիվ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչպիսի՞ն է գնահատում մթնոլորտն ԱԺ-ում, այդպե՞ս էր պատկերացնում:

«Կա մտահոգիչ դեպք նաև, որ մեր կրոնական համոզմունքները վիրավորող արտահայտություն եղավ, բայց, ընդհանուր առմամբ պետք է դեռ աշխատեմ, որ կարծիքս ասեմ»,- նշել է նա:

Հարցին՝ երեկ քննադատություններ եղան թիմի հարցադրումների հետ կապված, ի՞նչ եք կարծում, այդ մասով աշխատելու կարիք կա՞, թե՞ ոչ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.

«Մենք նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ: Ամեն մեկս մեր ոլորտի մասնագետն ենք, բայց քաղաքականության մեջ նոր ենք, ինչը չէի ասի, որ բացասական է մեզ նկարագրում:

Քաղաքականության մեջ նոր լինելն ավելի դրական բան է, իմ կարծիքով, քան բացասական: Ինչ վերաբերում է հարցերին՝ հարցերն ունեն իրենց նպատակը, որը պարզ կլինի հետագայում»,- հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունենում Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը:
Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ