Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 14:42 02-08-2026

Հասանովը տեղյակ չէ՝ Ռուբինյանը սահմանափակել է Վեհափառին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը. Վարդևանյան

Երևի պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը, որպես Ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշումը, այնտեղ փոփոխություն է արել և Վեհափառ Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշել է, որ այդ որոշումը հրապարակված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արամ Վարդևանյանը դիմել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը վարող ամենատարեց, ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովին՝ ասելով՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա հարցրել է՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթի իրավունքը չի իրացվել, որին ի պատասխան Կնյազ Հասանովն ասել է՝ Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»:

Ավելի ուշ լրագրողներն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել են՝ պարզ դարձա՞վ՝ ինչո՞ւ Կաթողիկոսին չէին հրավիրել Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստին, որին նա պատասխանել է.

«Ո՛չ, պարզ չդարձավ: Հարցը կբարձրաձայնվի հետագայում»,-ընդգծել է Նարեկ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ