Արտաքին 4 տարի առաջ - 15:08 19-12-2021

Գերմանիան սահմանափակել է բրիտանացիների մուտքը

Գերմանիան Մեծ Բրիտանիան ճանաչել է որպես կորոնավիրուսի մուտացիայի գոտի և ժամանակավորապես կսահմանափակի այս երկրից ճանապարհորդների մուտքն իր տարածք։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, կայքում հայտնել է ԳԴՀ առողջապահության նախարարությանը կից Ռոբերտ Կոխի ինստիտուտը։

Ինստիտուտը Միացյալ Թագավորությունը Հյուսիսային Իռլանդիայի, Մեն կղզու և Մանշի կղզիների հետ միասին դասակարգել է կորոնավիրուսային տարբերակների տարածման ցանկում։

Սահմանափակումներ մտցնելով՝ ԳԴՀ իշխանությունները ակնկալում են զսպել Omicron շտամի տարածումը իրենց տարածքում։

Այսպիսով, դեկտեմբերի 20-ի կեսգիշերից սկսած ավիաընկերություններին արգելվում է զբոսաշրջիկներին Բրիտանիայից Գերմանիա տեղափոխել։

Միայն Գերմանիայի քաղաքացիներին և բնակիչներին, նրանց գործընկերներին և երեխաներին, ինչպես նաև տարանցիկ ուղևորներին կթույլատրվի Մեծ Բրիտանիայից երկիր մեկնել։

Մեծ Բրիտանիայից Գերմանիա մուտք գործող յուրաքանչյուրին պետք է բացասական PCR թեստ, և մուտք գործող անձը պետք է 14 օր կարանտինի ենթարկվի՝ անկախ պատվաստման կարգավիճակից:

Գերմանիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումները կարող են տևել առնվազն մինչև հունվարի 3-ը։ Սա տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում Omicron շտամի արագ տարածման հետ կապված մտահոգությունների ֆոնին:

Բացի Մեծ Բրիտանիայից, գերմանական ինստիտուտի կողմից որպես COVID-19 մուտացիաների տարածման գոտիներ են նշվում Բոտսվանան, Էսվանիտին, Լեսոտոն, Մալավին, Մոզամբիկը, Նամիբիան, Զիմբաբվեն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան