Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 23:05 31-07-2026

Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին

Արցախի աջակցման ասոցիացիան (ASA) խորին երախտագիտությամբ է ընդունում Կորսիկայի ժողովի կողմից հուլիսի 31-ին ընդունված բանաձևը, որով պահանջվում է Ադրբեջանում պահվող Արցախի տասնինը հայ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև վերահաստատվում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ և առանց խոչընդոտների հայրենիք վերադառնալու իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների։ Փոխանցում է Ապառաժը։

Այս քվեարկությունը անուն և դեմք է տալիս այն մարդկանց, որոնց ցանկանում են մատնել մոռացության։ Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գեներալ Լևոն Մնացականյանին, նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ևս տասնմեկ անձանց, որոնք դատապարտվել են ծանր պատիժների այնպիսի դատավարությունների արդյունքում, որոնք հենց Կորսիկայի ժողովը բնութագրում է որպես կամայական։

«Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական ուժերի կողքին, որոնք, ինչպես Կորսիկայի ժողովը, միջազգային իրավունքն ընտրել են որպես իրենց միակ ուղենիշը, մինչև Արցախի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնվեն», — հայտարարել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Այս քվեարկությունը տեղի է ունենում գրեթե երեք տարի անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձը իրենց հայրենիք։ Սակայն գրեթե երեք տարի անց այդ որոշումը շարունակում է մնալ չկատարված, իսկ հայ քաղաքական բանտարկյալների ապօրինի պահումը շարունակվում է՝ միջազգային մարդու իրավունքների մասին կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։

Արցախի աջակցման ասոցիացիան իր շնորհակալությունն է հայտնում Կորսիկայի ժողովի պատգամավորներին, հատկապես Core In Fronte խմբակցությանը, որը նախաձեռնել էր այս բանաձևը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի պահանջը գործնական քաղաքական քայլի վերածելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում