Ներքին 3 շաբաթ առաջ - 22:00 31-07-2026

Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ֆեյսբուքյան «Tesla Club Armenia» խմբի անդամները, որոնք զբաղվում են Հայաստանում Tesla մակնիշի էլեկտրոմոբիլների ներկրմամբ ու վաճառքով, բարձրաձայնում են մի խնդրի մասին, որը սպառնում է ամբողջությամբ կաթվածահար անել անհատ ներկրողների և շարքային քաղաքացիների գործունեությունը: ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին հատկացվող էլեկտրոմոբիլների մաքսազերծման անվճար քվոտաները սպառվում են աննախադեպ, արհեստական արագությամբ։

Ավտոներկրողների համայնքի կողմից արձանագրված ցուցանիշները վեր են հանել մի մտահոգիչ իրողություն. խոշոր առևտրային կազմակերպությունները (ՍՊԸ-ներ և ավտոսրահներ) շրջանցում են օրենքը: Օգտվելով իրավական բացերից՝ նրանք հարյուրավոր մեքենաներ են ձևակերպում տարբեր ֆիզիկական անձանց (կեղծ կամ ձևական գնորդների) անուններով։ Իրականում այդ մեքենաները պատկանում են խոշոր ընկերություններին, որոնք հետագայում դրանք վաճառում են շուկայում՝ ստանալով ահռելի գերշահույթ:

Սրա հետևանքով քվոտաները «փոշիանում են», իսկ սեփական օգտագործման համար ճանապարհին մեքենա ունեցող շարքային քաղաքացիները կանգնում են անվճար մաքսազերծման իրավունքից զրկվելու և ահռելի մաքսատուրքեր վճարելու վտանգի առաջ։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակին իրավական ու կազմակերպված լուծում տալու նպատակով ակումբի անդամների և ակտիվիստների կողմից պատրաստվել է պաշտոնական դիմում-առաջարկ՝ ուղղված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին։



Դիմումի նպատակն է՝ կոչ անել գերատեսչությանը արմատապես վերանայել քվոտայի տրամադրման ներքին ընթացակարգերը, քանի որ այս հարցի կարգավորումն ամբողջությամբ գտնվում է ՊԵԿ իրավասության տիրույթում և չի պահանջում երկարատև օրենսդրական փոփոխություններ ԵԱՏՄ մակարդակով։



Դիմում-նախագծում ներկայացված են ստուգված և կիրառելի ներքին կարգավորումներ, որոնք թույլ կտան պաշտպանել հասարակ սպառողին. մերժել անվճար քվոտայի տրամադրումն այն ֆիզիկական անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին), ում անունով ընթացիկ տարում արդեն իսկ մաքսազերծվել է 8-10 և ավելի տրանսպորտային միջոց։

Ֆիզիկական անձի համար պետք է գործի ողջամիտ տարեկան սահմանաչափ։ Պահանջել հիմնավորել մեքենայի գնման համար նախատեսված ֆինանսական միջոցների օրինական ծագումը (բանկային շարժ, գրանցված աշխատավարձ կամ գույքի վաճառք)։ Սա թույլ չի տա, որ խոշոր ընկերությունները կանխիկ գումարով, թաքնված ֆինանսավորեն ձևական անձանց։

Քվոտայի տրամադրման հերթում բացարձակ առաջնահերթություն տալ տարվա ընթացքում 1-ից մինչև 5 մեքենա ներմուծող այն քաղաքացիներին, ովքեր որևէ կերպ փոխկապակցված չեն առևտրային խոշոր կազմակերպությունների հետ։ Ավտոներկրողները նշում են, որ ներքին կարգավորումների այսպիսի խստացումը հնարավորություն կտա անհապաղ դանդաղեցնել քվոտայի արհեստական սպառումը, կանխել ստվերային բիզնեսի զարգացումը և պաշտպանել ազնիվ սպառողների գրպանը։

«Tesla Club Armenia» համայնքում արդեն իսկ քննարկվում է դիմումի վերջնական տարբերակի հաստատումից հետո հանրային ստորագրահավաք սկսելու գաղափարը, քանի որ հապաղելն ամեն օր հարվածում է հենց այն քաղաքացիներին, ովքեր իրականում ունեն պետության աջակցության կարիքը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի