Ներքին 2 ամիս առաջ - 23:08 30-07-2026

Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ

Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Քննարկման հիմնական թեման Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքն էր։

Արմեն Ղազարյանը նշել է, որ ընդլայնված կազմով հանդիպումը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքը և հստակեցնել հետագա քայլերը։
Փոխնախարարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցից բխող 54 առաջարկությունների կատարման ընթացքը՝ ըստ իրենց ոլորտների։

Ներկայացվել են Բնակչության պետական ռեգիստրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների, ծրագրային ապահովման, կենսաչափական տվյալների պաշտպանության, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման, ինչպես նաև փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Նշվել է, որ սահմանների համալիր կառավարման ոլորտում նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է գերատեսչությունների համակարգված համագործակցություն։ Այդ համատեքստում կարևորվել են անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը, ոլորտային վերապատրաստումների իրականացումը, ինչպես նաև սահմանապահների կրթության և վերապատրաստման համակարգի կատարելագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի առաջին և երկրորդ ուղղություններով նախատեսված գործողությունները։

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում