Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 20:54 30-07-2026

«Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

«Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով

«Ռուսաստանն ուզում է, որ մենք այսօր որոշենք մեր այլընտրանքը, բայց հիմա մենք այլընտրանքի ձևավորման փուլում ենք։ Մենք հիմա չենք կարող այլընտրանք նշել, քանի որ դրա առարկան դեռևս գոյություն չունի։ Նման հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանը գոնե պետք է դիմած լինի ԵՄ-ին կամ ստացած լինի անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այդ ժամանակ հանրաքվեն կլինի տրամաբանական և անհրաժեշտ»,- այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս ձևակերպումն առնվազն տարակուսանք է հարուցում։ Ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանը նախ փուլ առ փուլ ապամոնտաժում է Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գործող համակարգը, ապա միայն սկսում է «այլընտրանք» փնտրել։ Այդ մոտեցումն ավելի շատ հիշեցնում է list.am-ում ապրանք որոնելու տրամաբանությունը, քան պետության ռազմավարական կողմնորոշման պատասխանատու գործընթացը։

Ավելին, եթե, վարչապետի իսկ խոսքով, Հայաստանը դեռ միայն «այլընտրանքի ձևավորման փուլում» է, ապա ի՞նչ տրամաբանությամբ է իշխանությունն արդեն իրականացնում երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության քաղաքականություն։ Ինչո՞ւ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը, եթե, ըստ Փաշինյանի, այդ «այլընտրանքը» դեռևս անգամ չի ձևավորվել։

Ստացվում է ակնհայտ հակասություն. մի կողմից, իշխանությունը գործնական քայլերով փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մյուս կողմից՝ հայտարարում է, թե վերջնական ընտրության առարկան դեռ գոյություն չունի։ Սա ոչ թե հետևողական ռազմավարության, այլ իրավիճակային քաղաքականության տպավորություն է ստեղծում, որի հնարավոր հետևանքները կարող են չափազանց ծանր լինել Հայաստանի համար։

Նույնքան խոսուն է նաև տնտեսական իրողությունը։ Եթե եվրոպական ուղղությունն արդեն ներկայացվում է որպես Հայաստանի ապագա, և եթե եվրոպական շուկան, ըստ իշխանության, բաց է հայկական արտադրանքի համար, ապա ինչո՞ւ է արտահանման սահմանափակումները վերացնելու խնդրանքով Նիկոլ Փաշինյանը հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանի տնտեսության կենսական շահերը շարունակում են մեծապես կապված մնալ ռուսական շուկայի հետ, և այդ իրողությունը հնարավոր չէ փոխարինել քաղաքական հայտարարություններով։

Պետության ռազմավարական ընտրությունը չի կարող հիմնվել ցանկությունների, ենթադրությունների կամ քաղաքական իմպրովիզացիաների վրա։ Այն պետք է ձևավորվի ազգային անվտանգության, տնտեսական շահերի, աշխարհաքաղաքական իրողությունների և հստակ պետական տեսլականի հիման վրա։

Ուստի առաջանում է գլխավոր հարցը. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը գործում է իրականությունից բխող հաշվարկներով, թե՞ հերթական անգամ փորձում է քաղաքական հայտարարություններով ստեղծել իրեն հարմար «իրականություն»։ Հայաստանի նորագույն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրականության և իշխանության ստեղծած պատրանքների բախման գինը, ի վերջո, վճարել են Հայաստանն ու հայ ժողովուրդը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին