Ներքին 3 շաբաթ առաջ - 19:37 30-07-2026

Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»

Բաքվի բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանն արդեն 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի անդամների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է SOAR բարեգործական կազմակերպության (Հայ որբերի օգնության ընկերություն, Արգենտինա) ղեկավար, իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը։

Մինասյանը, որն արդեն տևական ժամանակ ահազանգում է Մկրտչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, նշել է, որ վերջինիս ընտանիքը լրջորեն մտահոգված է։

«Նրա կինը ասաց, որ շատ թույլ էր թվում, ըստ երևույթին՝ ուշագնաց է եղել։ Նման միջադեպերը եզակի չեն։ 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների դեպքում նույնպես նմանատիպ դրվագներ ենք հիշում։ Նրա առողջական վիճակից ելնելով՝ն ոչ միայն պետք է թույլատրվի զանգահարել, այլև պետք է ազատ արձակվի, որպեսզի Հայաստանում անհապաղ բժշկական օգնություն ստանա։ Լյուդվիգի վիճակը հասկանալու համար պետք է նայենք Վիգեն Էուլջեքչյանի դեպքին։ Նրանք գերության մեջ են հայտնվել լիովին առողջ, սակայն այժմ ունեն սրտի, քայլելու խնդիրներ, ավելին՝ մասամբ կորցրել են լսողությունը»,- ասել է իրավապաշտպանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում