Ներքին 3 շաբաթ առաջ - 17:35 30-07-2026

Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է տեղի ունեցել

Բուխարեստում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հուլիսի 21-ից 23-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի՝ Սև ծովի և Կովկասի տարածաշրջանների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ /միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:

Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:

Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում