Ուղիղ եթեր
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:56 29-07-2026

«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։

Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը, նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները և վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը։ Փաստացի, «Ուժեղ Հայաստանի» ներսում առանցքային որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական հարթակում, այլ թիմի քաղաքական «կենտրոնում»։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ արդեն իսկ որոշում կա, որ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Եթե այս որոշումը վերջնական հաստատվի, Վարդևանյանը կդառնա ընդդիմադիր դաշտից նոր խորհրդարանի ամենաբարձր պաշտոններից մեկի հավակնորդը։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնը նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին։ Խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն այս պահին ամենաքննարկվող թեկնածուն պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։

Այս բոլոր նշանակումները պետք է վերջնական քննարկվեն Սամվել Կարապետյանի հետ սպասվող հանդիպման ընթացքում, որից հետո միայն խմբակցությունը կմասնակցի օգոստոսի 2-ին կայանալիք Ազգային ժողովի անդրանիկ նիստին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել Ազգային ժողովի երեք մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

Խոսքը վերաբերում է՝
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, որը դիտարկվում է որպես խմբակցության գլխավոր քաղաքական թիրախ,Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահի պաշտոնում նախատեսվում է առաջադրել Դավիթ Ղազինյանին,Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովին։

Սակայն այստեղ կա մեկ կարևոր հանգամանք․ Դ’Օնթի բանաձևով հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Սա նշանակում է, որ եթե ՔՊ-ն որոշի վերցնել նշված հանձնաժողովներից որևէ մեկը, «Ուժեղ Հայաստանի» նախնական ծրագրերը կարող են լրջորեն վերանայվել։

Այսպիսով, թեև «Ուժեղ Հայաստանում» խորհրդարանական պաշտոնների և պատասխանատվության ոլորտների նախնական բաշխումն արդեն ուրվագծվում է, վերջնական պատկերը պարզ կդառնա Սամվել Կարապետյանի հետ նախատեսվող հանդիպումից և խորհրդարանական հանձնաժողովների բաշխման շուրջ քաղաքական պայմանավորվածություններից հետո»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին