Արտաքին 2 ամիս առաջ - 16:14 28-07-2026

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ, հայտնում է տեղական NHK հեռուստաալիքը։ Ըստ դրա տվյալների՝ ավերվել է մի քանի շենք։ Ավելի վաղ հայտարարված ցունամիի սպառնալիքը չեղարկվել է։

Ոստիկանության տվյալներով՝ գրանցվել է տների փլուզման 12 դեպք։ Չորս դեպքում շենքերի ներսում արգելափակվել են մարդիկ։ Նման միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Յացուսիրո քաղաքում։ Երկաթուղային գծերի մի քանի հատվածներում դադարեցվել է երթևեկությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեն երթևեկում Kyushu Shinkansen արագընթաց գնացքները։ Փակվել են ավտոճանապարհների առնվազն չորս հատված։ Տեղական երկու ԱԷԿ-ների աշխատանքում խափանումներ չեն հայտնաբերվել, հստակեցնում է ալիքը։

Նշվում է, որ ցնցումների հետևքանով առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, մի քանի շենքերում հրդեհներ են առաջացել, իսկ ճանապարհներին խոշոր ճաքեր են գոյացել։ Բացի այդ, բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։

Հիշեցնենք, որ 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Դրանից հետո գրանցվել է 6 և պակաս մագնիտուդով ստորգետնյա ցնցումների սերիա։ Հայտարարվել էր 1 մ բարձրությամբ ցունամիի սպառնալիք։ Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ՝ վնասը գնահատելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում