Արտաքին 2 ամիս առաջ - 23:57 27-07-2026

ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին

Իսրայելական բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին Գազայի կենտրոնական հատվածում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարված են հասցրել Դեյր էլ-Բալահ տարածքում և սպանել Վաիլ Մուսա Խալեդ Լադհավիին՝ ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին Գազայի կենտրոնական հատվածում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ «Լադհավիի հրամանատարության ներքո այս մարմինը հետախուզական տվյալներ է հավաքել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարների համար՝ աջակցելով նրանց որոշումների կայացմանը և նպաստելով Իսրայելի պետության դեմ ահաբեկչական հարձակումների պլանավորմանն ու իրականացմանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի