Ուղիղ եթեր
Արտաքին 4 շաբաթ առաջ - 15:10 26-07-2026

Իրանը և Օմանը բանակցել են Հորմուզում իրավիճակի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժի հետ կապված իրավիճակը չի փոխվել։

«Թեհրանում կայացել են Իրանի և Օմանի միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով բանակցությունների մի քանի փուլեր, որոնց ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման ընդհանուր սկզբունքների և գործառնական մեխանիզմների վերաբերյալ։

Բանակցությունները եղել են արդյունավետ, ձեռք է բերվել որոշակի առաջընթաց։ Օմանի պատվիրակությունը լքել է Թեհրանը։ Երկու կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են»,- նշել է նա, հաղորդում է Fars-ը։