Արտաքին 4 ամիս առաջ - 15:19 12-07-2026

Իրանը և Օմանը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Իրանը և Օմանը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Օմանը և Իրանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը քաղաքական, իրավական և տեխնիկական մակարդակներով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության վերաբերյալ ընդհանուր ըմբռնման հասնելու նպատակով», – ասել է Բաղային:

Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցի կառավարման ապագա շրջանակը պետք է ձևավորվի Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության ավարտը։ Նրանք հավելել էին, որ ոչ մի նավի թույլ չի տրվի անցնել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին