Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 17:27 24-07-2026

«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան գումարների փոխանցումները

Միջազգային դրամական փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումները։ Այս մասին ուշադրություն է հրավիրել «Կոդ Դուրովա» պարբերականը։ Հրատարակությունը ենթադրում է, որ սահմանափակումները կապված են Եվրամիության կողմից ընդունված նոր պատժամիջոցների փաթեթի հետ։

«Настоящее Время»-ն հաստատում է, որ Ռուսաստանում գտնվող օգտատերերի համար «Զոլոտայա Կորոնա» հավելվածից անհետացել է նախկինում հասանելի բազմաթիվ երկրներ դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունը։ Այժմ ծառայությունն առաջարկում է փոխանցումներ կատարել միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։

Ռուսաստանում բազմաթիվ ռուսաստանցիներ և օտարերկրացիներ օգտվում էին «Զոլոտայա Կորոնա» ծառայությունից՝ որպես, հավանաբար, վերջին օրինական միջոց՝ Վրաստան և ԱՊՀ երկրների մի շարք պետություններ դրամական միջոցներ փոխանցելու համար։

Հուլիսի 23-ին Եվրամիության խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Սանկցիաների ցանկում ներառվել է 218 նոր դիրք, այդ թվում՝ 48 ֆիզիկական անձ և 170 իրավաբանական անձ։ Մասնավորապես, ԵՄ-ն սառեցրել է 94 բանկերի և խոշոր ֆինանսական կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև ընդլայնել է գործարքների արգելքը ևս 33 ռուսական վարկային հաստատությունների նկատմամբ։ Պատժամիջոցները նաև անդրադարձել են մի շարք երկրների կրիպտոհարթակներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը