Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 12:29 24-07-2026

Բաթոյանի հայտարարագրի փոփոխությունները, ՔՊ-ի հաղթանակի շուրջ լռությունը և կադրային վերադասավորումներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Սակայն քաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն առանց պետական համակարգից դուրս մնալու։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը։ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ՝ համապատասխան հանձնարարական է տրվել գտնել այնպիսի պաշտոն, որտեղ Ավետիսյանի փորձը հնարավոր կլինի օգտագործել արտաքին տնտեսական համագործակցության ուղղությամբ։ Հատկանշական է, որ Անուշիկ Ավետիսյանը Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի ունեցվածքը 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Հատկանշական է, որ Զարուհի Բաթոյանը ներկայացված կլինի նաև նոր խորհրդարանում։ 2018 թվականից ի վեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարագրած դրամական միջոցները սկզբնական շուրջ 500 հազար դրամից և 335 եվրոյից աճել են՝ հասնելով ավելի քան 13,1 միլիոն դրամի։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր