Ուղիղ եթեր
Ավելին 1 ամիս առաջ - 14:23 22-07-2026

Ամուսնալուծությունը խարան չէ. Լիլիթ Բասյանը բացահայտել է իր բրազիլացի սիրելիի հետ հարաբերությունների մանրամասներն ու դիմել կանանց

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինչպես արդեն հայտնի էր դարձել հանրությանը, սննդաբան Լիլիթ Բասյանի անձնական կյանքում նոր ու երջանիկ փուլ է սկսվել. նրա նոր ընտրյալն ազգությամբ բրազիլացի է: Անդրադառնալով իր շուրջ քննարկվող այս թեմային՝ Լիլիթը հանդես է եկել ծավալուն, հոգեբանական ու չափազանց ոգեշնչող գրառմամբ՝ ուղղված բոլոր այն կանանց, ովքեր կորցրել են հավատը սիրո նկատմամբ:

Լիլիթն ընդգծել է, որ իր պատմությամբ կիսվում է ոչ թե անձնականով ցուցադրվելու, այլ կանանց աջակցելու և ինքնավստահություն փոխանցելու նպատակով.
«Ես կիսվում եմ սիրո իմ պատմությամբ ոչ թե նրա համար, որ ուզում եմ պատմել իմ մասին: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին, ով մի օր լսել է. «Քեզ հետ ինչ-որ բան այն չէ», դադարի դրան հավատալ:

Ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Պարզապես Ձեր կողքին ճիշտ մարդիկ չեն եղել: Ամուսնալուծությունը խարան չէ: Սխալները դատավճիռ չեն: Դա ընդամենը հոգու փորձառություն է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ և մի օր հանդիպել մի մարդու, ում կողքին կարիք չկա ապացուցելու սեփական արժեքը»,- գրել է նա:

Խոսելով իր նոր զգացմունքների ու ընտրյալի մասին՝ սննդաբանը կիսվել է սիրո իր ընկալմամբ, որը ձևավորվել է տարիների փորձով.
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրի համար գոյություն ունի նա, ում հետ սերը դառնում է տուն, այլ ոչ թե պայքար: Իսկական սերը չի փրկում, այն ոգեշնչում է: Չի դատապարտում, այլ ընդունում է: Այն չես կարող գնել կամ վաստակել զոհողություններով: Սերը ցավ չէ և ոչ էլ մշտական փորձություն: Դա մի վայր է, որտեղ երկու մարդ ամեն օր ընտրում են միմյանց՝ մնալով ինքն իրենցով»:

Գրառման ավարտին Լիլիթ Բասյանը հույս ու լուսավոր հավատ է փոխանցել իր հետևորդներին՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրն արժանի է իսկական երջանկության.
«Եվ եթե այսօր կորցրել եք հավատը, խնդրում եմ, մի՛ կորցրեք այն: Երբեմն Աստված պարզապես ավելի երկար է մեզ տանում դեպի այն, ինչն իսկապես նախասահմանված է հենց մեզ համար»,- եզրափակել է նա:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ