Սպորտ 4 ամիս առաջ - 23:55 21-07-2026

Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի (1-0՝ լրացուցիչ ժամանակում) մասին, ինչպես նաև բացահայտել է հարավամերիկացիների ավագ Լիոնել Մեսսիի հետ զրույցի մանրամասները՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։

«Պարզապես անհավանական է։ Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեիք, որ 19 տարեկանում ես կբարձրացնեմ աշխարհի գավաթը Լիոնել Մեսսիի դեմ եզրափակիչից հետո, ես կասեի, որ դուք խելագարվել եք։ Հիմա ես ամբողջ ուժով փորձում եմ զսպել արցունքներս, որովհետև սա այն պահն է, որի մասին երազել եմ ողջ կյանքում։ Սա հաղթանակ է իմ ընտանիքի, Ռոկաֆոնդայի (Յամալի հայրենի թաղամասը — խմբ․) և Իսպանիայի յուրաքանչյուր քաղաքացու համար, որոնք աջակցում էին մեզ և օգնում հաղթահարել այս մրցաշարի յուրաքանչյուր դժվար րոպեն։

Սա սյուրռեալիստական սցենար է, լավագույն իրադարձությունն աշխարհում։ Ես միշտ հիացել եմ Մեսսիով։ Եզրափակիչ սուլիչը հնչելուն պես՝ առաջին բանը, որ ցանկանում էի անել, իմ վերաբերմունքն ու մեծ հարգանքը նրան ցույց տալն էր։ Լեոն սեղմեց ձեռքս և ասաց, որ ես պետք է շարունակեմ նույն ոգով, քանի որ ապագան պատկանում է մեր սերնդին։
Այս խոսքերը ես կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում։ Այդ խոսքերը ինձ համար նույնքան արժեքավոր են, որքան պարանոցիս կախված ոսկե մեդալը»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լամին Յամալը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է