Արտաքին 1 ամիս առաջ - 19:22 21-07-2026

Լիբանանը հայտարարել է Իսրայելի կողմից պայմանավորվածության խախտման մասին

Իսրայելի զինված ուժերը կրակ են բացել Լիբանանի գտնվող Զոուտար էլ-Գարբիա բնակավայրում տեղակայված բանակային ստորաբաժանումների հարևանությամբ:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակային հրամանատարության հայտարարությունը։

«Զորամիավորումների կողմից Զոուտար էլ-Գարբիայում տեղակայման գործողության անցկացման ժամանակ իսրայելական օկուպացիոն ուժերը կրակ են բացել նրանց անմիջական հարևանությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս միջադեպը կարող է խանգարել այսպես կոչված պիլոտային գոտիներում տեղակայման փուլերի իրականացմանը:

Տեղակայումը սկսվել է այսօր առավոտյան՝ Լիբանանի հարցով MCG4L-ի (The Military Coordination Group for Lebanon – Լիբանանի մասով ռազմական համակարգման խումբ – խմբ.) հետ շփումների շրջանակում, որը վերահսկում է կողմերի միջեւ համաձայնությունների կատարումը: