Արտաքին 1 ամիս առաջ - 22:14 21-07-2026

Վրաստանն Ադրբեջանի հետ կիրառում է Թուրքիայի հետ արդեն փորձած համակարգը

Վրաստանն ու Ադրբեջանը միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների արդիականացման նպատակով սկսել են էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման և փոխանակման գործընթացը։ Վրաստանը նմանատիպ համակարգ ավելի վաղ արդեն գործարկել էր Թուրքիայի հետ։

Երկկողմ համագործակցության վրա հիմնված այդ թվային համակարգը հնարավորություն է տալիս գործընկեր երկրների միջև թույլտվության փաստաթղթերը կառավարել միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։

Վրաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների արդյունքում առաջին փուլում փոխանակվել է բոլոր տեսակի թույլտվությունները ներառող ավելի քան 1000 էլեկտրոնային ձևաթուղթ։

Երկու երկրների վերջնական նպատակն է 2027 թվականից հրաժարվել թղթային փաստաթղթերից և ամբողջությամբ անցնել թվային ձևաչափի։

Ermenihaber