Արտաքին 1 ամիս առաջ - 23:01 20-07-2026

Իրաքը ցանկանում է նոր նավթամուղ կառուցել դեպի Թուրքիա

Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի և շարունակվող շրջափակման պատճառով Իրաքը որոշել է կարճ ժամանակում նավթամուղներ կառուցել դեպի Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի նավահանգիստներ։

Նախատեսվում է նավթամուղ Բասրայից և հյուսիսային Քիրքուքից մինչև Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ նավթամուղ անցկացնել։

Իրաքի նավթային պաշարների նախարար Բասիմ Մուհամմադ Հուդեյրը պետական INA լրատվական գործակալությանը հայտնել է, որ ներկայումս իրականացվում է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։

Իրաքի տնտեսությունը մեծապես կախված է նավթի առևտրից։ Սովորական պայմաններում նավթի արտահանումը ապահովում է պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը։ Երկրում ավելի քան 10 միլիոն մարդ՝ ներառյալ պետական ծառայողները, թոշակառուները և սոցիալական աջակցություն ստացողները, աշխատավարձ կամ նպաստ են ստանում պետական բյուջեից։

Այժմ Իրաքի կառավարությունն օգտագործում է Հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջաններով դեպի Թուրքիա ձգվող գործող նավթամուղը։ Թուրքիա տանող մեկ այլ նավթամուղ էլ վերջնական փորձարկումներից հետո նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկայում։

Ermenihaber