Արտաքին 1 ամիս առաջ - 22:45 20-07-2026

Շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարը՝ Հունգարիայի նախագահի թեկնածու

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի Սահմանադրության մեջ։

Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում:

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը բազմիցս մեղադրել է Շույոկին՝ Օրբանի շահերը սպասարկելու համար և պահանջել է, որ նա հրաժարական տա։

Վարչապետը հայտարարել է, որ մտադիր է նախագահի պաշտոնն առաջարկել պատմության մեջ ամենաուժեղ կին շախմատիստուհի համարվող գրոսմայստեր Յուդիթ Պոլգարին: Ի դեպ, շախմատիստուհին նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել:

«Մեր երկրին անհրաժեշտ են միասնություն, խաղաղություն և այնպիսի նախագահ, որով յուրաքանչյուր հունգարացի կարող է հպարտանալ: Հանրապետության նախագահի պաշտոնը մասնագիտություն կամ աշխատատեղ չէ, այլ ծառայության բարձրագույն ձև: Նախագահի խնդիրն է ծառայել և ներկայացնել բոլոր հունգարացիներին»,- հայտարարել է Մադյարը Facebook-ի իր գրառմամբ։