Արտաքին 1 ամիս առաջ - 15:24 20-07-2026

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4328-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Հուլիսի 19-ի դրությամբ իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հետևյալն է՝ 4328 զոհ և 12229 վիրավոր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի և նրա արվարձանների վրայով։

Բացի այդ, իսրայելական ուժերը շարունակում են թիրախավորել երկրի հարավում գտնվող Նաբատիե շրջանը։ Հուլիսի 20-ի առավոտյան Նաբատիե շրջանի Քֆար Թեբնիթ գյուղաքաղաքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ