Արտաքին 4 ամիս առաջ - 09:12 20-07-2026

9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մերձավոր Արևելքում ռազմական դիմակայությունը շարունակում է խորանալ աննախադեպ տեմպերով. ԱՄՆ զինված ուժերը 9-րդ գիշերն անընդմեջ իրականացրել են նոր հզոր հարվածների շարք Իրանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երկուշաբթի երեկոյան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով, որ իրականացվող գործողությունները կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն հետևողականորեն ոչնչացնել իրանական այն ռազմական կարողությունները, որոնք Թեհրանն օգտագործում է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ու քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու համար։

Ամերիկյան ուժերի վերջին հարվածներից հետո ուժգին պայթյուններ են որոտացել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմավարական Թավրիզ քաղաքում, որտեղ թիրախավորվել են մի շարք կարևոր օբյեկտներ։ Միևնույն ժամանակ, իրանական կողմը պնդում է, որ վերջին հարձակումներից մեկի ընթացքում ամերիկյան ավիացիան հարված է հասցրել նաև Սիրիայի տարածքում տեղակայված իրանական հրամանատարական կենտրոնին, ինչը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական բախման աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է՝ դուրս գալով Իրանի բուն սահմաններից:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին