Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 09:00 20-07-2026

Oragir.News-ի հրապարակումից հետո «Ագազոսի» դեմ միլիոնավոր դրամների դատական հայցեր են ներկայացվել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի կողմից իրականացրած հետաքննությունից և նախկինում հանրությանն անհայտ «ԱԳԱԶՈՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 00467622) գործունեության հանրայնացումից հետո, տուժած քաղաքացիներն անցել են իրավական ակտիվ գործողությունների: Այս ընկերության շուրջ բացահայտումները շարունակվում են, և դատական համակարգում արդեն իսկ հայտնվել են խոշոր ֆինանսական պահանջներով նոր դատական գործեր:

Հիշեցնենք, որ ըստ մեր նախորդ հրապարակման՝ ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ ճանաչվել էր սնանկ, իսկ ծրագրի տապալման ու ձգձգումների պատասխանատվության թելերը տանում էին դեպի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ենթակայությամբ գործած պաշտոնական օղակներ:

Այժմ իրավական հարթակում հայտնված նոր փաստաթղթերը վկայում են, որ ընկերությունը տարիներ շարունակ կոպտորեն խախտել է քաղաքացիների աշխատանքային իրավունքները՝ կուտակելով միլիոնավոր դրամների պարտքեր։

Գործերից մեկով քաղաքացի Սամվել Թեմուրի Քալաշյանը դատական կարգով «Ագազոս» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղից պահանջում է բռնագանձել ընդհանուր 18․000․000 դրամ: Գումարից 17․200․000 դրամը ձևավորվել է գործատուի մեղքով առաջացած շուրջ 43 ամսվա հարկադիր պարապուրդի դիմաց (ամսական 400․000 դրամ հաշվարկով), որի հաշվարկը շարունակվում է նաև 2026 թվականի հունիսից սկսած: 800․000 դրամը պահանջվում է որպես փաստաբանական ծախս:



Ընկերության դեմ մեկ այլ խոշոր հայց է ներկայացրել քաղաքացի Մհեր Կարոյի Միրզոյանը: Նա պահանջում է բռնագանձել ընդհանուր 5․852․000 դրամ: Հայցվորին դեռևս 2022 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներից չի վճարվել 2․000․000 դրամ աշխատավարձ, ինչի արդյունքում, ըստ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի, կուտակվել է նաև 3․852․000 դրամ տույժ: Տույժերի հաշվարկը նույնպես շարունակվում է մինչև պարտքի լրիվ մարումը:



Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Oragir.News-ի հրապարակումը «կոտրել է լռության պատը». նախկինում անտեսված ու խաբված քաղաքացիները հանրայնացումից հետո ստացել են իրավական աջակցություն և սկսել են հետ պահանջել իրենց հասանելիք միլիոնները:

Oragir.News-ը հետևողականորեն շարունակելու է ուսումնասիրել այս գործընթացը և ընթերցողին ներկայացնել դատական նիստերի հետագա զարգացումները:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ