Սպորտ 2 ամիս առաջ - 23:52 19-07-2026

Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ Աշխարհի առաջնության եզրափակչում խաղացած ամենատարեց դաշտային խաղացողը։

39-ամյա արգենտինացին մեկնարկային կազմում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի դեմ։ Նախկին ռեկորդը պատկանում էր Շվեդիայի Գունար Գրենին (37 տարեկան և 241 օրական), որը մասնակցել է 1958 թվականի մրցաշարի եզրափակիչ խաղին։

Աշխարհի առաջնության եզրափակչի պատմության ամենատարեց խաղացողը իտալացի դարպասապահ Դինո Զոֆն է։ 1982 թվականին նա խաղաց Արևմտյան Գերմանիայի դեմ 3-1 հաշվով հաղթանակի խաղում՝ 40 տարեկան և 133 օրական հասակում։

Մեսսին նաև դարձավ երկրորդ խաղացողը, որը խաղացել է Աշխարհի առաջնության երեք եզրափակիչներում՝ կրկնելով բրազիլացի Կաֆուի ցուցանիշը։

39-ամյա Մեսին 2023 թվականից խաղում է Հյուսիսամերիկյան բարձրագույն լիգայի (MLS) «Ինտեր Մայամի»-ում։ Եվրոպայում արգենտինացին խաղացել է «Պարի Սեն Ժերմեն»-ի և «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և երեք անգամ՝ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը։ Հարձակվողը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն է (2022), աշխարհի առաջնության փոխչեմպիոն (2014), օլիմպիական չեմպիոն (2008) և երկու անգամ՝ Ամերիկայի գավաթի հաղթող (2021, 2024)։ Մեսսին ռեկորդակիր է «Ոսկե գնդակ»-ի ամենաշատ մրցանակների հաշվով (8 գնդակ)։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին