Մշակույթ 2 ամիս առաջ - 21:10 19-07-2026

Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նկարահանելու է նաև Հայաստանում

Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Odysseus» հեռուստասերիալի նկարահանումները նախատեսում են սկսել 2027 թվականի սկզբին Հունաստանում և Հայաստանում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Հրապարակման համաձայն՝ նախագիծը ներկայացնելու է դյուցազներգության ավելի պատմական և իրատեսական տարբերակը՝ կենտրոնանալով Բրոնզի դարի աշխարհի, ծովագնացության, պատերազմի և գոյատևման թեմաների վրա։

Սերիալը համատեղ արտադրություն է լինելու հունական Tanweer Productions, ամերիկյան Tectonic և հայ-ամերիկյան USATV ընկերությունների միջև։ Գործադիր պրոդյուսերներից մեկը USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանն է։

Ըստ Deadline-ի՝ նախագծի ստեղծման վրա աշխատել են «Stranger Things», «Halo», «Black Sails» և «Wu Assassins» նախագծերի փորձ ունեցող մասնագետներ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ նախագիծը կապ չունի Քրիստոֆեր Նոլանի «The Odyssey» ֆիլմի հետ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար