Արտաքին 4 ամիս առաջ - 10:18 19-07-2026

Ozon-ը փոխել է պայմանագրի պայմանները և չի փոխհատուցի ԱԹՍ-ների հարվածից տուժած ապրանքների համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական խոշորագույն առցանց հարթակներում պահեստների անվտանգության և ապրանքների ապահովագրման համակարգը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում. Ozon շուկան, հետևելով իր գլխավոր մրցակից Wildberries-ի օրինակին, արմատապես փոխել է վաճառողների հետ կնքված պայմանագրի պայմանները՝ պաշտոնապես հրաժարվելով փոխհատուցել ցանկացած ապրանքի կորուստ կամ վնաս, որն առաջացել է անօդաչու թռչող սարքերի հարվածների կամ ռազմական գործողությունների հետևանքով։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, չնայած Bestseller մասնագիտացված լրատվամիջոցն այս փոփոխության մասին հայտնել էր դեռևս հունիսի 11-ին, սակայն լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքներն այն նկատել են միայն հուլիսի 18-ին՝ Մոսկվայի և Տամբովի մարզերում Wildberries-ի պահեստների վրա ուկրաինական ԱԹՍ-ների ավերիչ հարձակումներից հետո։

Դեռևս հունիսի 12-ից ուժի մեջ մտած պայմանագրային նոր կարգավորումների համաձայն՝ ընկերությունն իրեն լիովին ազատում է ցանկացած պատասխանատվությունից և ֆինանսական պահանջներից՝ ամբողջ ձեռնարկատիրական ռիսկը դնելով անմիջապես վաճառողների ուսերին, եթե կորուստը գրանցվել է մարտական կամ պաշտպանական գործողությունների, ռազմական դրության, զանգվածային անկարգությունների, ցանկացած զենքից արձակված կրակոցների կամ ցանկացած տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, հարվածի ու վթարի պատճառով։

Այս քայլը վկայում է այն մասին, որ ռուսական ռազմավարական թիկունքում ԱԹՍ-ների ակտիվացման ֆոնին էլեկտրոնային առևտրի հսկաները փորձում են իրավականորեն ապահովագրել իրենց բիզնեսը միլիարդավոր ռուբլիների հասնող հնարավոր ֆորսմաժորային կորուստներից, ինչը լրջագույն մտահոգություններ է առաջացրել հարթակում աշխատող հազարավոր գործարարների շրջանում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը