Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:00 28-12-2023

Արդարադատության նախարարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի և փոխհատուցի վարորդներին մուգ ապակիների համար

«Դատարանը փաստեց, որ ԵԱՏՄ որոշումները չի կարող նույնականանալ ՀՀ կառավարության որոշման հետ, այսինքն՝ մգացված ապակիների համար քաղաքացիներին «տուգանքի մատերյալ» դարձրած ՀՀ ոստիկանության որոշումները հակաօրինական են եղել: Իրավական երկրներում նման իրավիճակներում բոլոր կայացված որոշումներն անվավեր կհամարվեին, և քաղաքացիներին պատճառված վնասները կփոխհատուցեին»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարորդի ընկեր ՀԿ-ն:

Թեմայի վերաբերյալ առավեր մանրամասն տեղեկություններ ստանալու համար Oragir.News-ը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեհյանի հետ․ «Երբ Ոստիկանությունը սկսեց մգացված ապակիների մասով վարչարարություն իրականացնել, մեր կողմից բարձրաձայնվեց, որ մեր օրենսդրությամբ հստակ սահմանված չէ այն նորմը, որով պետք է իրենք առաջնորդվեն, այսինքն՝ չկա պահանջ, թե ապակիների մգացվածությունն ինչ չափանիշների պետք է համապատասխանի։ Արդարադատության փոխնախարարը, սակայն, իր հարցազրույցներում նշել էր, որ այդ ակտերն իրավաչափ են։ Դատական գործի քննման ժամանակ դատարանը հստակ անդրադարձել և նշել է, որ ԵԱՏՄ որոշումը չի կարող նույնականացվել ՀՀ կառավարության որոշման հետ, և քանի որ Կառավարության որոշումով՝ ոչ մի իրավական ակտով սահմանված չէ ապակիների մգացվածության չափ, ապա այդ ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է բեկանման»։

Հարցին՝ այն վարորդները, որոնք այս ընթացքում տուգանվել են մգացված ապակիներով երթևեկելու համար կամ ստիպված են եղել ապակիներից պոկել դրանք, պե՞տք է փոխհատուցում պահանջեն, Քեհյանը պատասխանեց․ «Այո՛, Արդարադատության նախարարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, մարդկանց պատճառված վնասները պետք է հատուցեն, բայց այս փուլում ոչինչ չենք կարող անել, քանի որ այս ակտը դեռ առաջին ատյանի որոշում է, տեսնենք՝ հետագայում ինչ կլինի։ Պետք է հասկանան, թե ինչ վնաս են տվել մեր քաղաքացիներին և գիտակցեն, որ իրենց որոշումներով մարդկանց չպետք է տուգանքի մատերիալ սարքեն»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտավ սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար տուգանքի կիրառումն արտոնող որոշումը, ինչը ենթադրում է 25․000 դրամ տուգանք։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի