Արտաքին 1 ամիս առաջ - 19:53 18-07-2026

ԵՄ-ն Չինաստանը որակել է «առանցքային, երկարաժամկետ, ռազմավարական մարտահրավեր»

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները գնահատել են Պեկինի աշխարհառազմավարական դերը, հայտարարելով, որ Չինաստանը ԵՄ-ի նկատմամբ ունի «ասիմետրիկ առավելություններ» և ԵՄ-ի համար վերածվում է «կրիտիկական, երկարաժամկետ, ռազմավարական մարտահրավերի»։

Վերջին ամիսներին ԵՄ-ի և Չինաստանի միջև լարվածությունն աճում է։ Եվրաբլոկը մինչև հոկտեմբեր ժամանակ է տվել Պեկինի հետ առևտրային հարաբերությունները երկխոսության միջոցով շտկելու համար՝ հիշեցնելով, որ Չինաստանի ավելցուկային արտադրական հզորությունները սպառնում են եվրոպական տնտեսության ամբողջական ճյուղերին, հաղորդել է Euronews-ը։

Սակայն Բրյուսելի՝ իր շուկան պաշտպանելուն ուղղված յուրաքանչյուր նոր քայլի Պեկինը հակադարձում է պատասխան միջոցների սպառնալիքներով՝ ունենալով ճնշման լուրջ լծակներ՝ հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների նկատմամբ վերահսկողության շնորհիվ, որոնք կենսական նշանակություն ունեն բլոկի պաշտպանական արդյունաբերության և «կանաչ» տեխնոլոգիաների համար։

«Չինաստանի ասիմետրիկ առավելությունները ԵՄ-ի նկատմամբ՝ առևտրային անհավասարակշռություններից և կենսական նշանակության հումքային ռեսուրսներից մինչև տեխնոլոգիական գերազանցություն մի շարք ոլորտներում, դա որպես ԵՄ-ի և մյուսների նկատմամբ ճնշման լծակ օգտագործելու նրա պատրաստակամության հետ միասին՝ աշխարհի առաջատար տերություն դառնալու հավակնությունն իրագործելու համար, Չինաստանը վերածում են կրիտիկական երկարաժամկետ ռազմավարական մարտահրավերի», — նշվել է նախարարների համատեղ գնահատականում։

Նրանք նաև Պեկինը բնութագրել են որպես Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման «առանցքային աջակից»՝ նշելով, որ Չինաստանն ու Ռուսաստանը ձգտում են «հաստատել տարածաշրջանային գերիշխանություն և վերաձևել համաշխարհային կարգն իրենց շահերին համապատասխան, վերականգնելով ազդեցության գոտիների տրամաբանությունը»։

Փաստաթղթում նշվել է, որ Պեկինի աճող «հավակնություններն ու ճնշող վարքագիծը»՝ ԱՄՆ-ի հետ նրա «ռազմավարական» մրցակցության հետ զուգակցված, «ավելի ու ավելի ուժեղ կազդեն ԵՄ անվտանգության, նրա մրցունակության, տնտեսական անվտանգության և կայունության վրա»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից