Ներքին 2 ամիս առաջ - 13:13 18-07-2026

Երևանում «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ. shamshyan.com

Հունիսի 24-ին զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Արտակ Ո․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 7 հասցեում գտնվող «SD» հյուրանոցի սենյակներից մեկը վարձակալությամբ տրամադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Զոու Չանգհուային, որից հետո նշված սենյակից աղբը դուրս բերելու ընթացքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված 94 պարկուճներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Ո․-ն «SD» հյուրանոցի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը