Արտաքին 4 ամիս առաջ - 11:10 18-07-2026

Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրապարակայնորեն հայտնելով չեչենական հատուկ նշանակության ստորաբաժանումների լիակատար պատրաստակամությունը՝ ռազմական գործողություններ սկսելու այն արևմտյան պետությունների դեմ, որոնք, իր ձևակերպմամբ, թաքնվում են ՆԱՏՕ-ի հապավումի ետևում։

Կադիրովն ուղիղ խոսքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վստահեցնելով, որ իր մարտիկները պատրաստ են կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած բարդ հրաման և շարժվել նշված ցանկացած ուղղությամբ, քանի որ հողը միշտ այրվել է ու կշարունակի այրվել Ռուսաստանի թշնամիների ոտքերի տակ։

Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ արժե գործողությունները սկսել հենց այն երկրներից, որոնք բացահայտ ու համառորեն զենք, հետախուզական տվյալներ և այլ տեսակի աջակցություն են տրամադրում ուկրաինական կողմին։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին