Ներքին 2 ամիս առաջ - 18:43 17-07-2026

Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով` Արթիկի համայնքապետարանում կադրային փոփոխություն է տեղի ունեցել։ Արթիկի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գոռ Պետրոսյանը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ։ Նշենք, որ օրերս Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել։

Այսպիսով, ավարտվել է ավելի քան չորս տարի գործող կոալիցիոն կառավարումը․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները խզել են համագործակցության հուշագիրը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անան Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրել էին համագործակցության հուշագիր և ձևավորել կոալիցիոն կառավարում։

Նշենք, որ Արթիկում աշնանը ավագանին կընտրի նոր փոխքաղաքապետ, իսկ արդեն դեկտեմբերին համայնքում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի գլխին ևս ամպեր են կուտակվում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում