Ներքին 2 ամիս առաջ - 21:00 17-07-2026

Մինչ Էկոնոմիկայի նախարարությունը շախմատ է գնում, արտահանողները պատասխանների են սպասում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայացուցչական նպատակներով իրականացրել է նոր գնում՝ 58 000 դրամով ձեռք բերելով մեկ հատ «ձեռագործ շախմատի հավաքածու»։ Ըստ պետական գնումների համակարգում հրապարակված պաշտոնական փաստաթղթի՝ գնման ընթացակարգն իրականացվել է B6015680559 ծածկագրով, իսկ ֆինանսավորումը հատկացվել է գերատեսչության առկա միջոցներից։



Այս գնումն իրականացվում է այնպիսի ժամանակահատվածում, երբ հայաստանյան արտահանողները բարձրաձայնում են Եվրասիական տնտեսական միության շուկայում օրեցօր ավելացող խնդիրների մասին: Տեղական արտադրողների պնդմամբ՝ իրենց հիմնական սպառման շուկաներից զրկվելու վտանգն ակնհայտ է, և իրենք ակնկալում են Էկոնոմիկայի նախարարության անհապաղ արձագանքն ու գործնական քայլերը:

Արտահանման ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, որ մինչ գերատեսչությունը միջոցներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերին և հուշանվերների ձեռքբերմանը, առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ կապված հատկապես թարմ գյուղմթերքի իրացման և այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացման հետ, մնում են չլուծված:

Իրավիճակն առավել սուր է «Վերին Լարս» անցակետում, որտեղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության վերջին տվյալներով արձանագրվել է տրանսպորտային միջոցների զգալի կուտակում։ Ռուսական կողմից դուրս գալու ուղղությամբ՝ չեզոք գոտում, բեռնատարների անցումը դանդաղել է սահմանակից կողմի խիստ սահմանափակ ընդունման պատճառով։

Անցակետի հարակից հատվածներում ելքի են սպասում հարյուրավոր բեռնատարներ։ Բեռնափոխադրողները հայտնում են կատարյալ անորոշության մասին. բազմաթիվ հայկական մեքենաներ օրեր շարունակ կանգնած են սահմանին։ Վարորդների փոխանցմամբ՝ առաջացել են փաստաթղթային խնդիրներ և ամբողջական բեռնաթափման պահանջներ, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում հատկապես սառնարանային հատուկ պայմաններ պահանջող արտահանվող գյուղմթերքի համար։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական ծագման և Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։ Դրանք ներառում են ժամանակավոր արգելքներ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից՝ հայկական բանջարեղենի, մրգերի և ծաղիկների ներմուծման վրա։

Ըստ տնտեսագիտական վերլուծությունների՝ եթե այս սահմանափակումները շարունակվեն մինչև տարեվերջ, Հայաստանի արտահանման հնարավոր ընդհանուր կորուստը կկազմի շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս պոտենցիալ կորուստը համարժեք է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 0.9%-ին և երկրի ամբողջ ապրանքային արտահանման 3.1%-ին։

Հավելենք, որ Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով հստակեցնել, թե կոնկրետ ում է հանձնվելու կամ նվիրաբերվելու նշված ձեռագործ շախմատի հավաքածուն: Նախարարության պատասխանը ստանալուն պես այն կներկայացվի ընթերցողների ուշադրությանը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր