Արտաքին 4 ամիս առաջ - 11:15 17-07-2026

91 տարեկանում մահացել է Քարդաշյանների տատիկը

Քարդաշյանների ընտանիքը խորը կորուստ է ապրում: Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնը՝ Քրիս Ջենների մայրը և Քիմի, Քորթնիի, Քլոեի, Ռոբի, Քենդալի և Քայլի Ջենների տատիկը՝ մահացել է 91 տարեկանում։

70-ամյա Քրիս Ջենները մոր մահվան մասին հայտնել է Ինստագրամում՝ հրապարակելով հուզիչ հրաժեշտի ուղերձ։

«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք իմ գեղեցիկ մայրիկին՝ Էմ Ջեյին: Չկան բառեր, որոնք կարող են արտահայտել, թե ինչ էր նա նշանակում ինձ համար կամ որքան դժվար է հրաժեշտ տալը:

Մայրիկս մեր ընտանիքի սիրտն էր: Նա ինձ սովորեցրեց ամենակարևոր բաները՝ անվերապահորեն սիրել ընտանիքդ, լինել բարի, միշտ լինել նրանց կողքին, ում սիրում ես, և գնահատել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը»։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը