Արտաքին 1 ամիս առաջ - 19:43 16-07-2026

Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպով զբաղվում է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը։
Հյուպատոսության աշխատակիցները կապ են հաստատել ոստիկանության հետ և ճշտել դեպքի մանրամասները։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթի անվտանգության աշխատակիցները տեսել են, որ նրանք մզկիթում Աստվածաշունչ են ընթերցում, ինչը չի թույլատրվում։

Ռուսաստանի քաղաքացիներին տարել են ոստիկանական բաժանմունք ու նրանց դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ Թուրքիայի օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն։ Սույն հոդվածը ենթադրում է «Հանրության նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրում կամ նվաստացում»։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորվում։

Հիշեցնենք, որ 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը նախ եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, այնուհետև դարձել կաթոլիկ տաճար, իսկ 1453-ին վերածվել է օսմանյան մզկիթի։ 1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիային տվել էր թանգարանի կարգավիճակ, բայց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ին այն նորից վերածեց մզկիթի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից