Մամուլ 1 ամիս առաջ - 08:56 16-07-2026

Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ոստիկանության նախկին պաշտոնյաները մինչ օրս չեն կարողանում դատարաններում հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին պաշտոնյաները փորձում են ազատվել իրենց նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցից, որը թույլ չի տալիս լքել Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն դատարանները հետևողականորեն մերժում են նրանց միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ շարունակում է առկա մնալ հնարավոր փախուստի ռիսկը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին դատարան էր ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրանքի՝ նա 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի ցրումը՝ բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ։

Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպվել է նաև ցուցարարների բռնի հեռացումը հրապարակից, ինչպես նաև Երևանի կենտրոնական հատվածներում նրանց հետագա կուտակումների, հնարավոր ցույցերի և հավաքների կանխումը, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սաշա Աֆյանը կրկին փորձել է դատարանի միջոցով վերացնել իր նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ գործի այս փուլում շարունակում են պահպանվել նախաքննության ընթացքում արձանագրված ռիսկերը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված նպատակներին հնարավոր է հասնել հենց «բացակայելու արգելք» խափանման միջոցի կիրառմամբ։ Ըստ դատարանի՝ այդ միջոցը բավարար է մեղադրյալի հնարավոր փախուստը կանխելու համար, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությունը լքելու ռիսկը բացառելու նպատակով։

Արդյունքում դատարանը որոշել է Սաշա Աֆյանի նկատմամբ ընտրված «բացակայելու արգելք» խափանման միջոցը թողնել անփոփոխ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի