Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:28 15-07-2026

ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրիի ավագանին քվորում ապահովեց

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու արտահերթ նիստը։ Քվորումն ապահովված էր քաղաքային իշխանության մաս կազմող 4 խմբակցությունների կողմից. նիստին ներկա էր ավագանու 18 անդամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ամբողջ կազմով՝ 14 անդամով, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չէր ներկայացել նիստին։

Ավագանին կողմ քվեարկեց հաջորդ տարի ավելի քան 7 միլիարդ դրամ արժեքով 3 խոշոր սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։

Նախատեսվող աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 7,5 միլիարդ դրամ, որի 60%-ը (մոտ 4.5 միլիարդ դրամ) կֆինանսավորվի տեղական բյուջեից, իսկ մնացած մասը՝ պետական աջակցությամբ։

Այդ ծրագրերն են՝ քաղաքի թվով 48 փողոցների և Ավտոկայանի հրապարակի հիմնանորոգում, Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերակառուցում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաշենքի կառուցում։

Նիստի ընթացքում որոշումներ կայացվեցին նաև մի շարք այլ ֆինանսական հատկացումների վերաբերյալ։ 4 միլիոն դրամ կուղղվի համայնքային նախադպրոցական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ ձեռք բերելուն։

Ավելի քան 721 հազար դրամ հատկացվեց «Անուլիկ» մանկապարտեզին՝ խոհանոցային կահավորում և կենցաղային տեխնիկա գնելու նպատակով։

1 միլիոն 861 հազար դրամ հատկացվեց Մերկուրովի անվան նկարչական դպրոցին, Մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցին և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցին՝ ընթացիկ վերանորոգման նյութեր ձեռք բերելու համար։

803 միլիոն դրամ էլ կհատկացվի Շիրակշին 3-րդ բանավանի 2-րդ մոդուլի տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացմանը։ 200․000 դրամ ֆինանսական աջակցություն սահմանվեց տնակի հրդեհից տուժած քաղաքացի Մարիետա Բադոյանին։

Ավագանին կողմ քվեարկեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող առանձնացված հողամասերը մրցույթով՝ կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային վարձավճարներ սահմանելու որոշմանը։

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ էլեկտրոնային աճուրդների համակարգին անցնելու պատճառով հողամասերի վաճառքներ չէին իրականացվում, սակայն այս պահին խնդիրն արդեն ամբողջությամբ կարգավորված է։

Մանրամասները` տեսանյութում։



Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին