Ներքին 1 ամիս առաջ - 09:37 15-07-2026

ՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում։ Միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։

2026 թվականի ապրիլին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էր Զարթոնք բնակավայրի բնակիչների, այդ թվում` եզդիական համայնքը ներկայացնող կանանց հետ։

Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ բնակավայրում կազմակերպել իրավունքներին առնչվող թեմատիկ իրազեկման միջոցառում, ինչի արդյունքն էլ կազմակերպված այս միջոցառումն էր։

Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիեթ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, Զարթոնք բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Մկրտումյանը, ինչպես նաև բնակավայրը ներկայացնող կանայք, այդ թվում` եզդիական հանայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ նկարահանված ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության թեմաներին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել բաց քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցներն անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության, աղջիկների կրթության իրավունքի ապահովման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման, ինչպես նաև համայնքներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։

Միջոցառմանը մասնակցել է նաև «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հերթական մասնակից Էլեն Մուրադյանը։ Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա էր նաև նախագծի առաջին մասնակիցը՝ Զարթոնք բնակավայրը ներկայացնող եզդիական համայնքի ներկայացուցիչ Քրիստինա Հասոյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է համայնքներում նման ձևաչափի հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից։ Նա առանձնահատուկ կարևորել է մարզային բնակավայրերում և ազգային փոքրամասնությունների համայնքներում իրավունքներին առնչվող թեմաներով իրազեկվածության բարձրացումը՝ որպես իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։

Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը վերահաստատել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողական աշխատանքը մարզային բնակավայրերում՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը, կանանց և երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների լիարժեք իրացմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի