Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:13 14-07-2026

«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել է անանուն նվիրատուների կողմից, որոնցից մեկը նվիրաբերել է 50 մլն դրամ, իսկ մյուսը՝ 20 մլն դրամ։

Նշենք, որ նախորդ տարի Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ունեցել է 10 անանուն նվիրատու, որոնց նվիրաբերած գումարը, ընդհանուր առմամբ, կազմել է 150 միլիոն դրամ։ Այս տարի նրանց թիվը դեռևս 2 է, սակայն նվիրատվությունների չափը բավականին մեծ է։
Այս տարվա հաջորդ խոշոր նվիրատուն «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն է, որը 20 մլն դրամ է նվիրաբերել Փաշինյանի երեխաների մոր գլխավորած հիմնադրամին։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 277-րդ հորիզոնականը։ Այն, ի դեպ, հաճախ է օգտվել կառավարության տնտեսական արտոնություններից։

Բավական խոշոր գումար՝ 10 մլն դրամ, նվիրաբերել է «Իտեքս» հայ-իտալական ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 404-րդ հորիզոնականը։ Համեմատության համար նշենք, որ 10 մլն դրամ է փոխանցել նաև իրապես խոշոր հարկատու համարվող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը գտնվում է առաջին տասնյակում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան