Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 12:18 14-07-2026

Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումը, Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը․ Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Հուլիսի 21-ին ԿԸՀ-ն կբաշխի Ազգային ժողովի պատգամավորական մանդատները, սակայն խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերում դեռևս անորոշ է, թե ովքեր վերջնականապես կստանան մանդատները։ «Հայաստան» դաշինքում հարցեր կան Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի շուրջ, «Ուժեղ Հայաստան»-ում շարունակվում են ինքնաբացարկները, իսկ ՔՊ-ում դեռ վերջնական չեն որոշվել խմբակցության կազմն ու մի շարք առանցքային պաշտոնները։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում՝ որպես վկա։ Ըստ թերթի՝ հարցաքննությունը կապված է պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննվող գործի հետ, իսկ Աղազարյանը հաստատել է, որ իր նախկին օգնականը կանչվել է հարցաքննության։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցումը և գրանցվել Վանաձորում։ Թերթի տեղեկություններով՝ դա կապված է համայնքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավոր մտադրության հետ, սակայն Մկրտչյանը հայտնել է միայն, որ գրանցումը փոխել է պատգամավորական գործունեությամբ պայմանավորված։


«Հրապարակ» թերթը գրում է․ Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում․ պաշտոնից կհեռացվեն այն թաղապետերը, որոնք, ըստ թերթի, ՔՊ-ի համար բավարար արդյունք չեն ապահովել ընտրություններում։ Թերթի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, իսկ այս փոփոխություններով Տիգրան Ավինյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը Երևանի քաղաքապետարանում։


«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել, եւ հարթվել են հակասությունները, սակայն մենք տեղեկացանք, որ խոշոր արտահանող ընկերություններից «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել՝ պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։

Փորձեցինք ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որեւէ հեռախոսահամարի չպատասխանեցին։ Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական պրոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին։

«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, ըստ թերթի, թեժ մրցակցություն է սպասվում։ Թեկնածուներն են Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սասուն Միքայելյանը և Հակոբ Սիմիդյանը, իսկ գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին