Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 20:45 13-07-2026

Պատմական հաղթանակի կերտողները. Հայաստանի Մ16 հավաքականի առաջատարները գրավեցին Եվրոպան

Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ միայն նվաճեց չեմպիոնի տիտղոսը, այլև գրանցեց անհատական փայլուն նվաճումներ։

Եզրափակիչ հանդիպումից հետո, որտեղ մեր ընտրանին 97:68 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ, տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Կազմակերպիչները ներկայացրին մրցաշարի խորհրդանշական հնգյակը, որտեղ ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի երկու առանցքային բասկետբոլիստներ՝ Էնթոնի Սարգսյանն ու Էթան Կազանչյանը։

Անցկացնելով առանց պարտության չեմպիոնական մրցաշար՝ Հայաստանի հավաքականի կազմում առանձնահատուկ աչքի ընկավ Էնթոնի Սարգսյանը, որն ունեցավ հսկայական ներդրում թիմի պատմական հաջողության մեջ։ Նա արժանացավ առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։

Մրցաշարի ընթացքում Սարգսյանը գրանցել է տպավորիչ վիճակագրություն.

Միավորներ՝ 21.0 (միջինը մեկ խաղում)
Ռեբաունդներ՝ 14.8
Արդյունավետ փոխանցումներ՝ 2.5
Արդյունավետության գործակից (EFF)՝ 36.0

Խորհրդանշական հնգյակում տեղ գտած մեր մյուս բասկետբոլիստը՝ Էթան Կազանչյանը, նույնպես հաստատեց առաջնության ամենավառ խաղացողներից մեկը լինելու փաստը։ Նրա միջին ցուցանիշները կազմել են 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից։

🏀 Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի խորհրդանշական հնգյակն ունի հետևյալ տեսքը.
Էնթոնի Սարգսյան (Հայաստան)
Էթան Կազանչյան (Հայաստան)
Օրիկ Իստրեֆի (Կոսովո)
Զաք Սեյդ Հոլիեր (Մալթա)
Բո Սեմյուել Կիսվարդա (Մալթա)

Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Երևանում ընթանում էր հուլիսի 4-ից 12-ը, որին մասնակցում էր 9 հավաքական:

Armsport

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
21:22 Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. Հետք