Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:26 13-07-2026

Պրոֆեսիոնալ ստախոս ու մանիպուլյատոր մարդամեկի կողմից ազրներինը ճանաչված Տիգրանաշենը 249 ձայն է տվել իր կուսակցությանը. Ավետիք Քերոբյան

Ավետիք Քերոբյանը գրել է.

«Թագուհի Ասլանյան գրում է, որ պրոֆեսիոնալ ստախոս ու մանիպուլյատոր մարդամեկի կողմից ազրներինը ճանաչված Տիգրանաշենը հունիսի 7֊ին 249 ձայն է տվել իր կուսակցությանը։ Տարածքային հանձնաժողովի արձանագրությամբ 530 գրանցված ընտրողից քվեարկությանը մասնակցել է 349 ընտրող, որից 249 ձայն է տվել դրանց։

2011 թ մարդահամարի տվյալներով Տիգրանաշենում ապրում էր 151 հոգի, հիմա թող 200 լինի, էդ 530 գրանցված ընտրողը որտեղի՞ց է առաջացել։

Հարցս հռետորական է, որովհետև ես գիտեմ։ Լավ, բա ընտրություններին մասնակցող մնացած 17 կուսակցությունները կամ դրանցից առնվազն 3֊ը չգիտե՞ն։

Ես գիտեմ նաև, թե ինչու են էդ զինվորներին Տիգրանաշեն բերել։ Բերել են, որպեսզի մենք` հայերս, հուսահատվենք ու մտածենք, որ տիգրանաշենցին չի ուզում ապրի Հայաստանում։ Ու շուռնուխցին, սոթքեցին, ջերմուկցին, տեղեցին ու կիրանցեցին էլ չեն ուզում։ Չկա նման բան, ուզում են, ուղղակի իրենց տարածքում հատուկ ստեղծել են էս պատկերը։

Ես սրա հետ հաշտ չեմ, ու ուզում եմ, որ ոչ մի հայ սրա հետ հաշտ չլինի։

Հանձնաժողովի արձանագրության հղումը` առաջին մեկնաբանությամբ։ Նկարում վերջին էջն է, 13/50 տեղամասի արձանագրությունն է»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի