Ներքին 3 ամիս առաջ - 12:22 13-07-2026

UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան

Մեկ շաբաթից Արման Ծառուկյանը Միլուոկիում կայանալիք RAF 11 մրցաշարում մրցագորգ դուրս կգա Կոլբի Քովինգթոնի դեմ, որից հետո կսկսի նախապատրաստական փուլը UFC-ի մենամարտի համար, որն արդեն պաշտոնապես հաստատված է։

«Շուտով կհայտարարեն իմ մենամարտի մասին։ Արդեն նախնական ասել են ամսաթիվն ու ժամը։ Ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են։ Ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից Քովինգթոնի դեմ գոտեմարտը կլինի իմ վերջին ըմբշամարտի դիմակայությունը UFCի մենամարտից առաջ»,- ասել է հայ մարտիկը Թբիլիսիում կայացած RAF մրցաշարից հետո լրագրողների հետ զրույցում, որի շրջանակներում նա ժամանակից շուտ հաղթել էր Կուատ Խամիտովին։

Ծառուկյանը նաև խոստովանել է, որ թեև Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով շահել է գրեթե վեց միլիոն դոլար, կարիերայի տեսանկյունից իրեն ավելի ձեռնտու կլիներ, որ Իլիա Թոփուրիան մնար թեթև քաշային կարգի չեմպիոն։

«Գեյջիի հաղթանակն ինձ ձեռնտու չէ, որովհետև եթե Թոփուրիան հաղթեր, մենամարտը տասն անգամ ավելի հետաքրքիր կլիներ։ Ես ու Թոփուրիան պատմություն ունենք, և մեր մենամարտը կլիներ ամենաաղմկոտներից մեկը, իսկ Գեյջին արդեն սպառել է իրեն»,- հավելել է «Ախալքալաքցին», որի խոսքերն է մեջբերում FIGHT TIME-ը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում, իսկ նրա հավանական մրցակիցը BMF տիտղոսակիր Չարլզ Օլիվեյրան է, որի հաղթելու փորձ արդեն ունի հայ մարտիկը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը