Արտաքին 1 ժամ առաջ - 16:38 31-10-2026

Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ռուսների հարվածների հետևանքով շուրջ 300 հազար ընտանիք, որից 200 հազարը՝ Դնեպրոպետրովսկի, 80 հազարը՝ Կիևի մարզերում, մնացել է առանց էլեկտրականության, այսօր հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Գիշերը ռուսական զորքերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Խարկովում մասնավոր սեկտորի վրա: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հինգ մարդ վիրավորվել է: Վնասվել է 10 մասնավոր տուն, ինչպես նաև տնտեսական շինություններ և ավտոմեքենա:

Կիևի մարզում անօդաչուների գիշերային գրոհի հետևանքով երկու մարդ է տուժել; Վնասվել են մասնավոր տուն և տնտեսական շինություն, հաղորդել է մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն:

Գիշերը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կենսական նշանակության ենթակառուցվածքին ռուսական անօդաչուների հասցրած հարվածի հետևանքով քաղաքի երեք շրջաններ և Դնեպր գետի աջ ափը մնացել են առանց ջրի:

Սումիի շրջանում անօդաչուն հարվածել է բնակելի տան, նախնական տվյալներով՝ տուժել է մեկ մարդ: Վնասվել են նաև ոչ բնակելի շինություններ և տրանսպորտային միջոցներ, հրդեհներ են բռնկվել, հաղորդել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դնեպրոպետրովսկի մարզում հարձակումների է ենթարկվել էներգետիկ ենթակառուցվածք:

ДТЭК էներգետիկ ընկերության տվյալներով՝ լրջորեն վնասվել են էներգետիկ սարքավորումներ, առանց էլեկտրականության է մնացել Դնեպր և Կամենսկի քաղաքների զգալի մասը:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ գիշերվա ընթացքում երկիրը գրոհել են 134 ռուսական անօդաչու թռչող սարքեր, դրանցից 105-ը խոցվել են:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է