Ավելին 4 ամիս առաջ - 10:06 13-07-2026

Դուբայի արքայազնն առաջարկել է տնային տնտեսուհի տերմինը պաշտոնապես փոխարինել սերունդ կերտող անվանմամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դուբայի թագաժառանգ արքայազնը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով տնային տնտեսուհի տարածված տերմինը պաշտոնական մակարդակով փոխարինել սերունդ կերտող անվանմամբ:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, այս նախագծի հիմնական նպատակն է արմատապես փոխել միլիոնավոր մարդկանց վերաբերմունքը կանանց կողմից կատարվող ամենօրյա աշխատանքի նկատմամբ: Արքայազնը հատուկ շեշտել է, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը պարզապես սովորական կենցաղային հոգս չէ, այլ ռազմավարական և հսկայական ներդրում է ողջ հասարակության ու պետության ապագայի կերտման գործում:

Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյայի այս քայլն ուղղված է այն գաղափարի արժևորմանը, որ հենց տանը գտնվող մայրերն ու ծնողներն են ձևավորում այն սերնդի արժեքները, բնավորությունն ու աշխարհայացքը, ովքեր վաղը կառուցելու և զարգացնելու են աշխարհը։Փորձագետները նշում են, որ նույնիսկ մեկ բառի փոփոխությունը կարող է մեծապես նպաստել կանանց սոցիալական կարգավիճակի բարձրացմանը:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է