Արտաքին 4 ամիս առաջ - 12:04 12-07-2026

Շարժիչի պայթյունից ինքնաթիռի պատուհանը կոտրվել է. ուղևորները փրկել են դուրս թռչող տղամարդուն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մակեդոնիայում թռիչքի ընթացքում ծայրահեղ վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել, որը հրաշքով ողբերգական ավարտ չի ունեցել. ինքնաթիռի պատուհանը թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց անսպասելիորեն կոտրվել է, ինչի հետևանքով առաջացած ուժեղ ճնշման պատճառով պատուհանի մոտ նստած տղամարդ ուղևորին օդի հոսանքը մասամբ դուրս է քաշել խցիկից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, օդանավում գտնվող մարդիկ հայտնվել են իսկական սարսափի մեջ, երբ բարձրության վրա սրահի հերմետիկությունը հանկարծակի խախտվել է, սակայն ստեղծված էքստրեմալ իրավիճակում ներկաների սառնասրտությունն ու արագ կողմնորոշվելը փրկել են տղամարդու կյանքը:

Օդանավում գտնվող մյուս ուղևորներին, ցուցաբերելով արտակարգ հերոսություն և արագ արձագանքելով սպառնացող վտանգին, համատեղ ուժերով հաջողվել է բռնել տղամարդուց և մեծ դժվարությամբ նրան հետ քաշել ինքնաթիռի սրահ:

Ըստ համացանցում տարածված նախնական պաշտոնական հաղորդագրությունների՝ այս սարսափելի վթարի հիմնական պատճառ են հանդիսացել շարժիչի անսպասելի խափանման հետևանքով պոկված մնացորդները, որոնք հարվածել են օդանավի կորպուսին և ջարդել պատուհանի ապակին:

Դեպքի առթիվ նշանակվել է հատուկ քննություն՝ պարզելու տեխնիկական անսարքության բոլոր հանգամանքները։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի