Ներքին 1 ամիս առաջ - 16:00 11-07-2026

Ամուսնուս անհիմն թիրախավորել են. իրականում ով է արջի մորթի վաճառողն ու ինչ կապ ունի ՊԵԿ-ի հետ

Oragir News-ի՝ արջի բնական մորթու վաճառքի մասին հրապարակումը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում։

Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել հայտարարությունը տեղադրած տղամարդու կինը: Նա պարզաբանել է ամուսնու՝ իբր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակից լինելու փաստը և պատմել, թե իրականում որտեղից ընտանիքին արջի բնական մորթին, որը համանցանցում կենդանիների սպանության և որսագողության մեջ մեղադրանքների մեծ ալիք էր բարձրացրել:

Մեզ հետ զրույցում քաղաքացին վստահեցրեց, որ իր ընտանիքը որևէ առնչություն չունի պետական համակարգի կամ ՊԵԿ-ի հետ, իսկ էջում եղած տեղեկությունը եղել է թյուրիմացություն.

«Ամուսինս բնակարաններ է փայտից պատրաստում, նա ՊԵԿ-ի աշխատող չէ, սովորական բանվոր աշխատող է։ Նրա Facebook-ի էջում ՊԵԿ-ը որպես աշխատավայր նշված էր սխալմամբ։ Այդ տեղեկությունն արդեն հեռացրել ենք, քանի որ հրապարակումից հետո սկսվել էին վիրավորանքներ ու բացասական արձագանքներ»,-ասել է նա։

Անդրադառնալով ամենակարևոր հարցին, թե որտեղից ընտանիքին արջի բնական մորթի՝ զրուցակիցը պատմեց, որ այն ունի այլ ծագում և որսագողության հետ կապ չունի.

«Մենք նախկինում բնակվել ենք Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ես աշխատել եմ որպես խոհարար։ Այդ մորթին ինձ են նվիրել այնտեղ: 2023թ-ին, երբ տեղափոխվում էինք Հայաստան, մեզ հետ բերեցինք նաև այդ նվերը, որպեսզի անվնաս մնա։ Հետագայում որոշեցինք վաճառել և դրա համար լուսանկարը տեղադրեցինք «Մալաթիա-Սեբաստիա բնակիչներ» խմբում։ Սակայն մարդիկ սկսեցին մեղադրել մեզ կենդանու սպանության մեջ, մինչդեռ մենք այն պարզապես նվեր էինք ստացել»,- նշել է նա։

Զրուցակցի խոսքով՝ արձագանքներից հետո իրենք հեռացրել են վաճառքի մասին հայտարարությունը։ «Հրապարակումն արդեն ջնջել ենք, որպեսզի այլևս նման վիրավորական մեկնաբանություններ չստանանք»,- ասել է նա։

Oragir News-ը շարունակում է հետևել թեմային և պատրաստ է հրապարակել նաև իրավասու մարմինների կամ մյուս կողմերի մեկնաբանությունները, եթե դրանք ներկայացվեն։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար