Ներքին 2 ամիս առաջ - 20:33 10-07-2026

Սկեսուր ունեմ, աշխարհը չունի, գժվում եմ քո համար. ինչ անակնկալ է մատուցել Լիլուի սկեսուրը երգչուհու տարեդարձին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուի ընտանիքում այսօր տոնական ու անակնկալներով լի օր է։ Երգչուհին նշում է իր ծննդյան տարեդարձը, և ինչպես ընդունված է, ամենաջերմ ու սպասված շնորհավորանքները մեկնարկել են հենց կեսգիշերին՝ ամենամոտ հարազատների կողմից։

Լիլուն սոցիալական ցանցերի իր էջի սթորի բաժնում կիսվել է տեսանյութով՝ ցույց տալով, թե ինչպես է իր սիրելի սկեսուրն անակնկալ կերպով հայտնվել տան դռների մոտ։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհու սկեսուրը՝ տոնական տորթը ձեռքին, ժպիտով ներս մտնում տուն։

Լիլուն կադրին կից գրառում է թողել. «Մամ ջան Սկեսուր ունեմ, աշխարհը չունի, գժվում եմ քո համար»,- սիրո խոստովանություն է արել երգչուհին։

Երգչուհի Լիլուն բազմիցս է փաստել, որ իր ընտանիքում տիրում է լիակատար ներդաշնակություն, իսկ սկեսուրի հետ ունեցած մտերիմ ու ջերմ հարաբերությունները հաճախ են օրինակ ծառայում նրա հազարավոր հետևորդների համար։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը